Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր և նախագահ
Աշխատանքային գործունեությունը
2000-2006թթ. – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում:
1999-2000թթ. – ՀՀ արտգործնախարարության խոսնակ, Հասարակության հետ հարաբերությունների վարչության պետ:
1997-99թթ. – ՀՀ ԱԳՆ անվտանգության համագործակցության բաժնի վարիչ:
1995-97թթ. – Ռումինիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
1994-95թթ. – ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ:
1992-93թթ. – Իրանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
1992թ. – երկրորդ քարտուղար ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի, ապա Իրանի բաժնում:
1989-91թթ. – դասախոս Կիպրոսի Մելքոնյան կրթահամալիրում:
1981-82թթ. և 1984-86թթ. – զինվորական թարգմանիչ Աֆղանստանում:

Կրթությունը
1999թ. – ավարտել է Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի «Հանրային դիվանագիտության» դասընթացը:
1998թ. – ավարտել է ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիան (Հռոմ, Իտալիա):
1994թ. – գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (Մոսկվա):
1989թ. – ավարտել է ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
1984թ. – գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտու­թյան ֆակուլտետը՝ իրանագիտություն մասնագիտությամբ:

Այլ տեղեկություններ
Ծնվել է 1961թ. հունիսի 6-ին, Երևանում:
Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Նարեկ և Տարոն:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն և հունարեն լեզուներին:
Ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի աստիճան (2001թ.-ից):
Որևէ կուսակցության անդամ չէ և չի եղել:
Պարգևատրվել է մարտական 7 շքանշանով և մեդալով:
2006թ. պարգևատրվել է Կանադայի ԱԳՆ «Corps Diplomatique» մեդալով:
2006թ. պարգևատրվել է Կանադայի Հայոց առաջնորդարանի Հովհան Մանդակունի շքանշանով:
2005թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի (ABI) կողմից ճանաչվել է «Տարվա մարդ» (Man of the Year 2005):
1999թ. հիմնադրել է «Մոդուս վիվենդի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
1988-89թթ. – ղեկավարել է Աֆղանստանի պատերազմի հայ մասնակիցների միությունը: